Guardian Media Group

您所在的位置:网站首页 xshell连接linux虚拟机的截图 Guardian Media Group

Guardian Media Group

#Guardian Media Group| 来源: 网络整理| 查看: 265

Guardian Media GroupՏեսակբաց բաժնետիրական ընկերությունՀիմնադրված է1907ՀիմնադիրC. P. Scott?ՎայրԼոնդոն, Միացյալ ԹագավորությունԵրկիր Միացյալ ԹագավորությունԱրդյունաբերությունՀրատարակչությունՍեփականատերScott Trust Limited?Կայքtheguardian.com/gmg​(անգլ.)

Guardian Media Group plc (հաճախ հիշատակվում է որպես 'GMG'), ընկերություն Մեծ Բրիտանիայում, որ ունի ԶԼՄ-ակտիվներ, ներառյալ՝ The Guardian և The Observer: Պատկանում է Scott Trust խմբին։ Հիմնադրվել է որպես Manchester Guardian Ltd 1907 թվականին, երբ Չարլզ Սքոթը գնեց Manchester Guardian-ը իր զարմիկ Էդվարդ Թեյլորից։ Խումբը սկսել է կոչվել Manchester Guardian and Evening News Ltd Manchester Evening News-ի 1924 թվականին ձեռք բերելուց հետո, իսկ ավելի ուշ դարձել է Guardian and Manchester Evening News Ltd, ինչը ցույց էր տալիս առավոտյան թերթի անվան փոփոխությունը, որը թողարկում էր խումբը։ Իր իսկական անվանումը GMG-ն ձեռք է բերել 1993 թվականին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

GMG-ի կազմի մեջ մտնում են հետևյալ ստորաբաժանումներն ու ընկերությունները.

Guardian News & Media (The Guardian, The Observer թերթեր, guardian.co.uk կայք) GMG Regional Media (ներառում է Manchester Online, Channel M) GMG Radio (շրջանային ռադիոկայանների շարք՝ Smooth, Real և Rock Radio) Trader Media Group (The Auto Trader ամսագիր և իր կայքը) GMG Property Services (անշարժ գույքի գործակալությունների համար ծրագրային ապահովում, տվյալների բազաներ և CFP Software ծրագրային ապահովում, The Media Design House դիզայնի բյուրթ և ThinkProperty.com սպառողական պորտալ)։

«Guardian Media Group»-ը գոյություն ունի իր սեփականատիրոջ՝ «Scott Trust» խմբի աջակցության շրջանակներում[1]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը] 2007 թվականի մարտին GMG-ն վաճառեց «Trader Media Group» ստորաբաժանման 49,9 %-ը «Apax Partners» ընկերության այն գործարքի շրջանակներում, ըստ որի ստորաբաժանումը գնահատվեց 1,35 միլիարդ ֆունտ ստերլինգ։ 2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ GMG-ն «Apax»-ի հետ միասին հաջող պայմանագիր է կքնել՝ Emap ընկերության B2B ստորաբաժանման ձեռք բերման նպատակով մոտավորապես 1 միլիարդ ֆունտ ստերլինգի դիմաց[2]։ 2010 թվականի փետրվարին խումբը վաճառեց «Manchester Evening News»-ը և 31 տեղական թերթը Trinity Mirror plc-ին 44.8 միլիոն ֆունտի դիմաց[3]։ Տնօրենների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

GMG-ի տնօրենների խորհուրդը ներկայացված է հետևյալ կազմով.

Ամելիա Ֆոսեթ (նախագահ) Քերոլին ՄաքՔոլ (գործադիր տնօրեն) Էնդրյու Միլլեր (ֆինանսական տնօրեն) Թիմ Բրուքս Մարկ Դոդսոն Ալան Ռասբրիջեր Բրենթ Հոբերման[4] Ջոն Բարթլ Նիք Բեքհաուս Նիլ Բերքեթ Ջուդի Գիբոնս Կատարողական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

GMG Executive Committee Archived 2010-01-26 at the Wayback Machine.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը] ↑ «Scott Trust-ի բաժինը GMG կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-01-ին։ Վերցված է 2016-10-22  ↑ Հաշվետվությունը MediaGuardian.co.uk կայքում ↑ «Manchester Evening News sold by Guardian Media Group»։ Manchester Evening News։ 2010-02-09։ Վերցված է 2010-02-09  ↑ Հոբերմանն ընդգրկվել է GMG տնօրենների խորհրդի կազմի մեջ (անգլ.) Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը] GMG-ի տարբերանշանը Անգլերեն Վիքիպեդիայում Ընկերության կայքը The Guardian ամսագրի կայքը GMG Radio կայքը Archived 2006-12-02 at the Wayback Machine. TMG ստորաբաժանման կայքը Archived 2018-12-21 at the Wayback Machine. GMG Property Services ստորաբաժանման կայքը Archived 2017-01-10 at the Wayback Machine.


【本文地址】


今日新闻


推荐新闻


CopyRight 2018-2019 办公设备维修网 版权所有 豫ICP备15022753号-3